Ճահիճների մասին
Ճահիճները ցամաքի այն տարածքներն են, որտեղ ամբողջ տարին ջրի ավելցուկ կա:Որպես կանոն ճահիճների մակերևույթին ջրի մշտական,
հաստ շերտ չկա,
սակայ գետինը միշտ թաց է:Ճահիճներն առաջանում են այն տարածքներում, որտեղ տեղումների ջրերը հոսում-հեռանում,
այլ կուտակվում են:
Դրանք առաջանում են նաև ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:Ճահի-ճների առաջացման պայմաններից է թույլ գոլորշացումը:
Ջրի հատկությունները
Ջրոլորտը Երկրի ջրերի ամբողջությունն է:Ջրոլորտի բաղադրիչներն են Համաշխարհային օվկիանոսը, մթնոլորտի ջուրն, ջրային գոլորշիները և ցամաքային ջրերը:Գոլորշին թափանցում է մթնոլորտ, որտեղ սառչում է և տեղումների ձևով վերադառնում Երկրի մակերևույթ:
<<Տարերային աղետներ՝ երկրաշարժ և հրաբուխ>>
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարաններն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։
Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբինը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։
0 коммент.:
Отправить комментарий