Ads 468x60px

Մայրենի


Գուրգեն Մահարու վիպակի մասին իմ կարծիքը
Ինձ ամբողջ վիպակը շատ դուր եկավ, ես մեծ հաճույքով կարդացի այն: Ես ուրախացա քանի որ ես դեռ մեահասակ չեմ և կարող եմ շարունակել վայելել իմ մանկությունը:

Գուրգեն Մահարի սեր տեսաֆիլմ

Քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ «Նամակ սիրելի հայրիկից աղջկան՝ Սուրբ Ծննդյան առթիվ Շուտով Սուրբ Ծնունդն է, և ես կրկին կանգնած եմ խնդրի առաջ. ես չգիտեմ՝ քեզ ինչ նվիրել: Ես գիտեմ՝ դու շատ հետաքրքրություններ ունես. գրքեր, խաղեր, շորեր: Ես ուզում եմ քեզ նվիրել այնպիսի մի բան, որ քեզ մոտ մնա երկար ժամանակ, շատ ավելի երկար, քան սովորաբար լինում է: Այնպիսի մի բան, որ ամեն Սուրբ Ծննդյան գալու հետ ինձ հիշեցնի: Եվ ես, կարծես, գիտեմ՝ քեզ ինչ պիտի տամ: Մի շատ պարզ ճշմարտություն, որն ինձ տրվել է ոչ միանգամից: Ու, եթե դու հիմա հասկանաս, այն քո կյանքը կհեշտացնի շատ անգամներ: Դու ստիպված չես լինի բախվել խնդիրների հետ, որոնք ունենում են այն մարդիկ, ովքեր երբեք չեն լսել այս ճշմարտության մասին: Իսկ ճշմարտությունն այդ պարզ է՝ քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ: Ի՞նչ է սա նշանակում: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս կարող է նման պարզունակ արտահայտությունը լինել այդքան կարևոր: Շատ հնարավոր է, որ այն քեզ առայժմ այդ աստիճան կարևոր չթվա, սակայն այդ ճշմարտությունը բառացիորեն կարող է փրկել քո կյանքը: Ոչ մեկը չի ապրում հանուն քեզ, ի՛մ բալիկ: Որովհետև դու՝ դու ես, և ոչ ավելին: Յուրաքանչյուրն ապրում է իր համար, հանուն յուր երջանկության: Եվ, որքան շուտ դու սա հասկանաս, այնքան արագ կազատագրվես սպասելիքներից, թե ինչ-որ մեկը քեզ երջանիկ կդարձնի: Սա նշանակում է, որ ոչ մեկն էլ պարտավոր չէ քեզ սիրել: Իսկ, եթե որևէ մեկը քեզ սիրում է, ապա, որովհետև քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որն այդ մեկին երջանիկ է դարձնում: Փորձի՛ր հասկանալ՝ որն է քո մեջ առանձնահատուկը և ուժեղացրու այն, որպեսզի քեզ էլ ավելի շատ սիրեն: Իսկ, եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անո՞ւմ, դե՛, որովհետև նրանք այդպես են ուզում: Նշանակում է՝ դու ինչ-որ բանի համար թանկ ես նրանց համար, և նրանք ուզում են քեզ պետք գալ: Բայց ոչ այն պատճառով, որ քեզ ինչ-որ մեկը հենց էնպես ինչ-որ բան է պարտավոր: Սա նշանակում է, որ քեզ ոչ մեկը պարտավոր չէ հարգել: Իսկ մի քանիսն էլ բարյացկամ չեն լինի քո հանդեպ: Բայց հենց որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն քո նկատմամբ բարի կամք դրսևորել, դու կսովորես խույս տալ այն մադկանցից, ովքեր քեզ ցավ են պատճառում: Հա՛, դու էլ քո հերթին ոչինչ նրանց պարտավոր չես: Եվ կրկին՝ քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ: Դու պետք է լավը դառնաս միայն քեզ համար: Այդ դեպքում ուրիշները կձգվեն դեպի քեզ, կուզենան աջակցել քեզ, կկիսեն քեզ հետ անհրաժեշտ ինչ-ինչ բաներ: Իսկ, եթե ինչ-որ մեկը չի ուզում քեզ հետ լինել, խնդիրը քո մեջ չէ: Եվ, եթե այդպես պատահի, ուղղակի փնտրիր այնպիսի հարաբերություններ, որոնք դո՛ւ ես ուզում: Թող որ ուրիշի խնդիրը քոնը չդառնա: Հենց հասկանաս, որ շրջապատողների հարգանքն ու սերը պետք է վաստակել, էլ երբեք չես սպասի անհնարինին և չես հիասթափվի: Ուրիշները պարտավոր չեն քեզ հետ կիսել ոչ իրենց զգացմունքները, ոչ էլ՝ մտքերը: Իսկ, եթե նրանք դա անում են, նշանակում է, դու արժանի ես: Այդ դեպքում տեղ ունես հպարտանալու ստացածդ սիրով, ընկերներիդ հարգանքով, և այն ամենով, ինչը դու ես վաստակել: Բայց դա մի՛ ընդունիր որպես տուրք, որովհետև այդ դեպքում դու այն կարող ես հեշտությամբ կորցնել: Դրանք օրենքով քոնը չեն, այդ բոլորը հարկավոր է վաստակել: Իմ փորձը Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ ես հասկացա, որ ոչ մեկ ինձ ոչինչ պարտավոր չէ: Մինչ այդ ( երբ ես մտածում էի, որ դա այդպես չէ), ես չափից շատ ջանքեր էի վատնում, երբ իմ ուզածը չէր լինում: Ոչ մեկ պարտավոր չէ հենց այնպես ինձ հարգել, ընկերանալ ինձ հետ, սիրել, սովորեցնել ինձ: Արդյունքում՝ իմ հարաբերությունները շահեցին դրանից. Ես սովորեցի լինել մարդկանց հետ, ում հետ որ ե՛ս եմ ուզում, և անել միայն այն, ինչը ե՛ս եմ ուզում անել: Այս ամենի գիտակցումը ինձ տվեց բարեկամություն, բիզնեսում՝ գործընկերներ, սիրելի, հավանական հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ ցանկալիին ես կարող եմ հասնել, եթե միայն ինձ հաջողվի հասնել ուրիշ մեկին. ես պարտավոր եմ հասկանալ՝ ի՞նչ է նա զգում, նրա համար ի՞նչն է կարևոր, ի՞նչ է նա ցանկանում: Եվ, միայն այդ ժամանակ ես ինքս կհասկանամ՝ արդյո՞ք ուզում եմ գործ ունենալ այդ մարդու հետ: Էնքան էլ հեշտ գործ չէ երկու բառով բացատրել այն, ինչը ես սովորել եմ տարիներ շարունակ: Բայց, կարող է պատահել՝ դու իմ այս գրառումը կարդաս ամեն Սուրբ Ծննդյան օր, ու գրածի միտքն էլ ավելի պարզ կդառնա: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, որովետև սա այն է, ինչը քեզ հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասկանալ. քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ»: (Իմ կարծիքը) Ինձ շատ դուր եկավ այս նամակը։ Ես կարծում եմ, որ այս խոսքերը ճիշտ էին, այսինքն ես կիսահամամիտ եմ այս մտքի հետ։ Նամակը շատ հետաքրքիր էր։ Մարդիկ պարտավոր չեն ինձ համար անել ինչ, որ մի բան քանի, որ շատ մարդիկ կան, որ ինձ ծանոթ չեն։ Բայց ընտանիքի անդամները կարող են հաճախ միմյանց ինչ որ բան նվիրել, իսկ մարդիկ մեզ կարող են նվիրել միայն առիթներին օրինակ՝ Մեր ծննդյան օրը, Ամանորին և այլն...։Տունը, որտեղ ես ապրում եմ գտնվում է B1 թաղամասում: Բնակարանում բնակվում եմ ծնողներիս, եղբորս և տատիկ, պապիկի հետ:

Կոմիտասի երգը լսելիս ես շատ հանգստացա:Այն շատ լավն էր:Այն ինձ պարգեվեց լավ մտքեր:Ես իմացա, որ Կոմիտասը շատ լավ երգիչ է:Ես այն լսելիս ինձ պատկերացնում էի հրաշքների աշխարհում:              

ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ...
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)
                 

    Լեոնարդո դա Վինչիի մասին

Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» , «Ծաղկով Տիրամայրը» , որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է: 
Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն:
1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: 
1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան: Երիտասարդ կնոջ  երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: 
Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» , «Հովհաննես Մկրտիչ» ,«Ջրհեղեղ» գծանկարաշարը և այլն: 
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը: 
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:




                                         Սալվադոր Դալիի մասին

Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում: 1916 թ-ին Դալին առաջին անգամ ծանոթացել է մոդեռն արվեստին, իսկ 1919 թ-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1926 թ-ին Դալին մեկնել է Փարիզ, ծանոթացել նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ, կրել է նրա ազդեցությունը և նրան համարել իր երկրորդ հայրը: Մտերիմ էր նաև իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի հետ. Դալին նրա «Անդալուզյան շունը» , «Ոսկե դարը»  ֆիլմերի համահեղինակն է: 1929 թ-ին Դալին միացել է գրող Անդրե Բրետոնի ստեղծած սյուրռեալիստների խմբին: Նա հակադրվել է ձախակողմյան սյուրռեալիստներին, 1936 թ-ին հեռացվել է խմբից, որին պատասխան՝ Դալին ասել է. «Սյուրռեալիզմը ես եմ»: 
1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում վերադարձել է Իսպանիա և մինչև կյանքի վերջն ապրել Կատալոնիայում: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:
Դալիի նկարների մեծ մասում պատկերված են մղձավանջային ուրվատեսիլներ, որտեղ հակաբնական իրավիճակներն ու իրերի անհեթեթ համադրումներն ունեն երևութական իրականություն և վավերականություն: Նրա «Աշնանային մարդակերություն» նկարը համեմատել են Պ. Պիկասսոյի «Գեռնիկա» ստեղծագործության հետ: Դալին պատկերել է նաև կրոնական թեմաներ՝ դասական կոմպոզիցիայի կառուցվածք ներմուծելով ցնորական արտասովորություն: Հայտնի է նրա «Խորհրդավոր ընթրիք» կտավը, որտեղ նկարիչը մոդեռն ոճի սկզբունքներով համադրել է բուն ընթրիքը, Քրիստոսի քայլելը ջրի վրայով, խաչելությունը և աղոթքը Հուդայի դավաճանությունից առաջ: Դալին իր պատկերներում փորձել է Աստծուն գտնել շրջապատող աշխարհում և իր մեջ:



Անհատական ուսումնական պլան

Երկուշ.
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
ուրբաթ
շաբաթ
Հանրակրթություն






Ընտրությամբ գործունեություն






Մարզական ակումբ






Ինքնակրթություն






Տնային աշխատանք






երկարօրյա













Ի՞նչ է հանրակրթություն, ի՞նչ կփոփոխեիք:
Ես կուզենաի, որ մենք ամեն օր ֆիզկուլտուրա ունենայինք:

Ընտրությայամբ ընտրած դասընթացի անվանումը, ինչո՞ւ եք ընտրել, ինչը կփոխեիք:
Ես կուզենաի իմ ընտրությունը լիներ խոհանոցային գործունեություն:

Մարզական ակումբ: Ո՞ր ակումբն եք ընտրել, ինչո՞ւ, ի՞նչ կփոխեիք:
Ես ընտրել եմ գիմնաստիկայի ակումբը, որովհետև այնտեղ կան շատ հետաքրքիր խաղեր:

Ինքնակրթություն: Ինչպես եք կազմակերպում ձեր ինքնկրթությունը, ի՞նչ ժամանակահատված է ներառում:
Ես ազատ ժամանակ գիրք եմ կարդում:

Տնային աշխատանք: Ի՞նչ ժամանակահատված է ներառում, ինչ կփոփոխեիք: Տնային հանձնարարությունը ինչ բնույթ պետք է կրի:
Ես կուզենաի տնայիններ ունենալ, բայց ոչ շատ-շատ:

Ինչ փոփոխություն կկրի ձեր ուսումնական պլանը 2014-2015 ուսումնական տարում:










Հեքիաթասաց
Ամբողջ գիշեր հսկայական տանը միպատուհան էր լուսավորվում։Պատուհանի ետևում մի հեքիաթասացէր ապրում (ոմանք նրան պոետ էինանվանում)։ Նա հեքիաթներ էր գրումու նվիրում մարդկանցքանի որառանց հեքիաթների մարդկանցդժվար է ապրելը..
Նրա սեղանին շատ գունավորմատիտներ կայինՎախենալուհեքիաթները նա գրում էր սևմատիտովիսկ ուրախ հեքիաթներգրելու համար օգտագործում  էրկարմիրդեղինկանաչսպիտակմատիտներԲայց մի անգամչար ուհիմար մեկը գողացավ բոլորմատիտներըՆա հեքիաթասացինթողեց միայն սև ու սպիտակմատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտըգրել»:
Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ,հետո բարձրացրեց բաճկոնի օձիքըհանգցրեց լույսն ու դուրսեկավ տնից:
Նա գնում էրչիմանալով ուրԴանդաղ քայլում էր իր քաղաքում`անձրևի տակԵրբ հոգնեցկանգ առավայտի վրա զգալով կեչութաց տերևի հպումըՈւ հանկարծ նկատեցոր տերևը մուգկանաչ գույնի էհետո նա տեսավոր ասֆալտըարծաթամոխրագույն էհորիզոնը բաց լաջվարդ էիսկտանիքները մաքուր ենկղմինդրե կարմիր:
Նա ժպտացհավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:
Նա կրկին գրում էՆա կրկին երջանիկ է:

Հերոսը գրում էր էր հեքիաթներ, սև մատիտներով գրում էր վախենալու , իսկ ուրախ հեքիաթներ գրելու համարօգտագործում  էր կարմիրդեղինկանաչսպիտակ մատիտներ:  Բայց մի անգամ , մի չար մարդ գողացավ իր մատիտները , թողեց միայն սև և սպիտակ գույնները ,  որպեսզի նա չար դառնար : Հեքիաթասացը եկավ և տեսավ, որ իր մատիտները չկան, սեղանը դադարկ է : Բայց հերոսը  դուրս եկավ , և տեսավ այդ գույները հավաքեց և նորից սկսեց գրել ուրախ հեքիաթներ:

   Քառյակներ
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:



Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:




1.Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը/տեքստից դուրս գրիր/:Առցանց քննարկում:
Նրա օրենքն էր, որ նա լիներ անկեղծ, շիտակ և բարի:
Իսկ  իմ օրենքը այն է, որպեսզի ես լինեմ բարի և լավատես:
2.Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով:Ե՞րբ ես խաղաղ և հանգիստ:
Երբ, որ ամեն ինչ խաղաղ և հանգիստ է:
3.Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին/կապույտ գույնով ներկիր/:Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Նա գրում է խաղաղության մասին, որ նա շատ հանգիստ է լինում այն ժամանակ երբ, որ բոլորը բարի են լինում:
4.Ինչպե՞ս  էր վերաբերում  Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը /դեղին գույնով նշիր այդ հատվածը/:  Համամի՞տ ես նրա հետ:
Նա բոլոր մարդկանց նկատմամբ շատ բարի էր և անգամ եթե նրան խաբում և բանտ էին նստեցնում նա ներում էր նրանց:
Ես համամիտ եմ նրա հետ:
5.Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:                                  
Հովհաննես Թումանյանը բարի, անկեղծ, բարետես, սրտաբաց և շիտակ մարդ էր:
6.Բառարանի օգնությամբ բացատրիր ապերախտ բառը. գտիր այդ բառի հոմանիշներն ու հականիշները:
Երախտիքը մոռացող, երախտամոռ:
Երախտամոռ, անշնորհակալ, աներախտիք, բարեմոռաց, կերևուրաց, երախտամոռաց, երախտուրաց, երախտակորոլյս, երախտադրուժ, բարեդրուժ,  անձիր, ապախտավոր, ապաշնորհ, չարահատույց,  անաղուհաց, անաղուհացակեր:


·         Ի՞նչ ես կարծումլինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ

միասին ուրախանալը անկարելի՞ բան է։


     Ոչ, հնարավոր է:Մարդիկ կարող են միմիյանց հետ շփվել, և մեկը-մյուսից լավ բան էր սովորել:Հարգիր դիմացինիտ, որ նա քեզ հարգի:

Եղիշե Չարենց


Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկված դողում է իմ շունը,
Փարվել է ոտքերիս՝ մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են՝ աշո՜ւն է...

Աշո՜ւն է, օ՜, շո՝ւն իմ, աշո՜ւն է, աշո՜ւն է,
Գգվիր փատատվի՝ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի՝ է գայլի պես աշունը-
Աշունը մշո՜ւշ է, մորմո՜ք է ու մահ...



                                                                    Նոր ռադիո
Ես լսեցի Նոր ռադիոն ինձ դուր եկավ ամբողջ նյութը ես սպասում եմ մյուս թողարկմանը:
                     

                                                          Իմ տատիկները
Ես ունեմ երկու տատիկ, մեկի անունը Էլզա է, իսկ մյուսինը Մարինե:
Իմ սիրելի Էլզա տատիկը 57 տարեկան է նա ապրում է մեզ հետ, նա վարսավիրուհի է, իսկ իմ սիրելի Մարինե տատիկը 50 տարեկան է աշխատում է կասմետոլոգ:Ես իմ տատիկներին շատ-շատ եմ սիրում:

0 коммент.:

Отправить комментарий

 

Sample Text

 
Blogger Templates