Առողջությունը նա է, որ դու քեզ լավ ես զգում:
Առողջությունը պայնավորված
է…
1. Հիգենա
Մազերի
խնամք
Աչքերի
խնամք
Ականջների
խնամք
Քթի
խնամք
Բերանի
խորոճի խնամք
Մաշկի
խնամք
Մարմնի
խնամք
Հագուստի
խնամք
Կոշիկների
խնամք
Եղունգների
խնամք
Ձեռքերի
խնամք
Ոտքերի
խնամք
Առողջության գործոները
1.Շրջակա
միջավայր
2.Առողջ
սնունդ
3.Մարզանք
և կոպվում
4.Նորմալ
հոգեվիճակ
5.Վնասակար
սովորություններ
Ծխախոտ,
ալկոհոլ.
6.Ժառանգականություն
7.Կրթություն
8.Առողջ
ապրելակերպ
Կեցվածքը պահել մանկուց
Երեխաների մոտ ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է:Երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ:Սկոլիոզը հենաշարժողական ապարանի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված:Այն կարող է լինել ձեռքբերովի և բնածին:
Եթե ուզում եք կարդալ ամբողջը մտեք http://kristinesahakyants.wordpress.com/2013/01/18/կեցվածքը-պահենք-մանկուց/
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:
Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, նաև…
- նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարվածությունը),
- տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնամոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն թարմացվում,
- ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:
Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է, և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:
Եթե մաշկը դեղնել է
Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:
Եթե մաշկի գույնը մգացել է, ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին
Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:
Եթե մաշկը սպիտակել է
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին:
Զննելով չափից ավելի գունատ պացիենտին, բժիշկը կարող է ախտորոշել անեմիա` հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են.
- զարկերակային արյան ցածր ճնշում,
- թոքերի հիվանդություն,
- վահանագեղձի հորմոնների անբավարարություն,
- սրտի հետ կապված խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):
Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:
Եթե մաշկը կապտավուն է դարձել
Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին
Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:
Ախտորոշումը կարող է տարբեր կերպ լինել. և´ արյունամատակարարման հետևանքով սրտի արատ, և´ պնևմոտորաքս, և´ թոքերի էմֆիզեմա (թոքափքանք), և´ տրոմբոէմբոլիա:
Եթե մաշկը կարմրել է
Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:
Եթե ամբողջ դեմքն է կարմրել.
- բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,
- հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,
- հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:
Եթե մաշկը մոխրագույն է դարձել
Ուշադրություն դարձրեք մարսողությանը: Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում մաշկի գույնի վրա: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ` հետագայում բարդություններից խուսափելու համար:
Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:
0 коммент.:
Отправить комментарий