Ads 468x60px

вторник, 16 декабря 2014 г.

Ամանորյա ձևավորում, նորաձև սանրվածք, հագուստ ու զարդեր

Խորհրդային տարիներին Նոր տարվա ձևավորումը սահմանափակվում էր տոնածառով և գույնզգույն փայլերով: Այսօր ձևավորման համար հատուկ խանութներ գոյություն ունեն, որտեղից կարելի է գնել ամենաբազմազան տոնական զարդեր ու աքսեսուարներ: Եվ եթե կա այդ հնարավորությունը, ինչո՞ւ չօգտվել դրանից: Այնպես որ ջանք մի խնայեք ձեր շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ` օգտվելով զանազան ու զարմանազան տոնական զարդարանքի պարագաներից: Տոնածառ ընտրել` արծաթափայլ արհեստական կամ բնական եղևնի` սպիտակ և կապույտ խաղալիքներով ու փայլերով: Պատուհանի ապակիները կարելի է զարդարել ոսկեգույն կամ արծաթափայլ նախշերով, փաթիլներով և թափվող անձրևներով, իսկ երեխաների համար մի մոռացեք Ձմեռ պապի նկարը:

                                                                                   Ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը
Նորաձև հագուստ ընտրելիս կնկատեք, որ գերիշխող գույներն են դեղինը, ոսկեգույնը, կարմիրը, կապույտը, փիրուզագույնը և այդ ամենը` սևի համադրությամբ:
Հատկապես նորաձև է սևի և կապույտի համադրությունը: Կարող եք ընտրել երկար, կապույտ մետաքսյա զգեստ` հաստ, սև մետաքսյա գոտիով` կապված գեղեցիկ հանգույցով:
                                                                                Զարդեր
Ոսկյա, արծաթե,  պլատինե զարդերն այս տարվա արդուզարդի անբաժանելի մասն են: Նույն մոտիվներով կրծքազարդեր` պատված զանազան փայլփլուն քարերով:  Ի դեպ, նորաձև են ադամանդը, որը ոչ թանկարժեք քար է` շագանակակարմրավուն երանգով: Այս քարերով զարդեր ընտրելիս դուք ոչ միայն նորաձև ու գեղեցիկ կլինեք, այլև հաջողությունը ձեր ուղեկիցը կլինի:
                                                                                    Կոշիկ
Եթե անգամ որոշել եք Նոր տարին դիմավորել հեռուստացույցի առջև, լավ կլինի դա անել ոչ թե հողաթափերով, այլ կոշիկներով: Սակայն կոշիկն էլ պետք է համահունչ լինի տարվա խորհրդանիշ: Ամանորը դիմավորեք լաքապատ, փայլուն կոշիկներով: Կոշիկների դեպքում ևս հիմնական գույներն են արծաթափայլը, ոսկեգույնը, դեղինը:
                                                           Ամանորյա նորաձև սանրվածքներ
Հայտնի է, որ դեկտեմբերի 31-ին անգամ անձնական վարսավիրի մոտ ազատ ժամանակ գտնելը գրեթե բացառված է, եթե նախապես չեք պայմանավորվել: Բացի դրանից, այդ օրերին աճում են սանրվածքների գները: Եվ եթե երկու դեպքում էլ ունեք խնդիր, մի մտահոգվեք. նորաձև սանրվածք կարելի է  ունենալ անգամ տնային պայմաններում:
Միջին երկարության մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրը թեթևակի գանգրացնել, իսկ մազարմատը բարձրացնել: Դա պարզ, միաժամանակ յուրօրինակ սանրվածք է: Երկար մազեր ունեցողները կարող են մազերն ալիքաձև հարդարել: Կարելի է նաև մազերն ալիքաձև հարդարել և կապել: Նորաձև են նաև հյուսքերը` հատկապես տեղ-տեղ արված:
Այս տարի նորաձև է նաև Ժակլին Քենեդու սանրվածքի ոճը: Եթե ունեք համապատասխան փարթամ մազեր և համապատասխան երկարություն, ապա մի վարանեք, ընտրեք այդ գեղեցիկ, հմայիչ և բոլոր ժամանակներում նորաձև կնոջ սանրվածքը:
Երկար մազեր և ճակատի մազափունջ ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրերը ոլորել, գանգրացնել կամ ալիքաձև հարդարել, իսկ վերնամասը մազափնջի հետ միասին թողնել ուղիղ:
Ամանորյա գիշերվա լավագույն սանրվածքներից է նաև խոպոպներով հարդարանքը, ինչը կարելի է անել հատուկ սարքի միջոցով:
Տոնական տեսքն ավելի շքեղ դարձնելու համար մազերի մեջ խրեք փայլփլուն մազակալներ: 









0 коммент.:

Отправить комментарий

 

Sample Text

 
Blogger Templates