Մենք ճամբարային այս օրը անցկացրեցինք այսպես: Գնացինք դպրոց մասնակցեցինք առավոտյան պարապունքին ինչպես միշտ երգ ու պարով: Հետո գնացինք Ռոբոտիքսի լաբառատորիան և այնտեղ մի փոքր զրուցեցինք մեր այս շաբաթվա ճամփորդությունների մասին: Զրույցից հետո մենք գնացին մեր դպրոցի բակ և հավաքեցինք աղպերը: Հետո որոշեցինք զբաղվել սպորտով և գնացին թենիս խաղալու: Մեզ մոտ երբ սկսվեց ընդմիջումը մենք ճաշեցինք և գնացինք պարելու:
понедельник, 8 июня 2015 г.
пятница, 15 мая 2015 г.
понедельник, 11 мая 2015 г.
Իմ կարծիքը Անգլիական դաստիարակության հանդեպ
Ես կարդացի «Անգլիական դաստիարակություն հոդվածը ամբողջությամբ։ Ինձ շատ դուր եկավ Անգլիական դաստիարակությունը և ես կցանկանաի Անգլիական դաստիրակությունից օգտվել։
вторник, 5 мая 2015 г.
,,Страна, где все слова начинаются с ,,не» »
Да, Джованнино-Бездельник был заядлым путешественником. Путешествовал он, путешествовал и оказался еще в одной удивительной стране. Здесь все слова начинались с частицы «НЕ».
– Что же это за страна такая? – спросил он у одного горожанина, что отдыхал в тени под деревом.
Горожанин вместо ответа достал из кармана перочинный нож и протянул его на ладони Джованнино.
– Видишь?
– Вижу. Ножик.
– Ничего подобного! Это неножик, то есть ножик, у которого впереди «не». Он служит для того, чтобы огрызки карандашей превращать в новые карандаши. Очень полезная вещь для школьников.
– Великолепно! – удивился Джованнино, – А еще что?
– А еще у нас есть невешалка.
– То есть вы хотите сказать – вешалка?
– Нет, именно то, что я и сказал, – невешалка. От вешалки мало проку, если на нее нечего вешать. А вот с нашей невешалкой совсем другое дело. На нее ничего вешать не надо, на нее уже все повешено. Нужно тебе пальто, иди и сними его! А если кому-нибудь нужен пиджак, то незачем ходить в магазин и покупать его. Надо только подойти к невешалке и снять его. У нас есть невешалки летние и невешалки зимние, незешалки для мужчин и отдельно – для женщин. Это сберегает нам деньги.
– Прекрасно! А еще что?
– Еще у нас есть нефотоаппарат, который, вместо того чтобы делать обычные снимки, делает карикатуры, и людям становится весело. Еще у нас есть непушка.
– Уфф! Как страшно!
– Ничуть! Непушка – это совсем не то, что пушка. Она служит для того, чтобы прекращать войну.
– А как же она действует?
– Очень просто! Даже ребенок может управлять ею. Если вдруг начинается война, мы сразу же трубим в нетрубу, стреляем из непушки, и война тотчас же прекращается.
Какая прелесть эта страна, где все слова начинаются с «НЕ»!
Дополнительное задание: представьте, что Джованнино-Бездельник оказался в нашей школе. Напишите небольшой диалог или рассказ о вашей встрече с ним.
пятница, 1 мая 2015 г.
Գուրգեն Մահարու վիպակի մասին իմ կարծիքը
Ինձ ամբողջ վիպակը շատ դուր եկավ, ես մեծ հաճույքով կարդացի այն: Ես ուրախացա քանի որ ես դեռ մեահասակ չեմ և կարող եմ շարունակել վայելել իմ մանկությունը:
четверг, 30 апреля 2015 г.
среда, 8 апреля 2015 г.
Ղազարոս Աղայան ծնողասեր
«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ»։ Ավ. Իսահակյան
Ապրիլի 4-ին ծնվել է հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
Ղազարոս Աղայանը՝ ծնողասեր
Առաջ, քան Աղայանի մասին գրելս կպատմեմ մի օրինակ: Անցյալ դարի 70-ական թվականներին Ալեքսանդրապոլում ապրում էր տեղական գավառական ուսումնարանի մի հասարակ ուսուցիչ: Այս պարոնի հայրը մի օր Աշտարակ գյուղից գալիս է Ալեքսանդրապոլ՝ որդուն տեսնելու: Բերում է այնտեղից գինի, չորացրած մրգեղեն: Որդին բերածը ընդունում է, բայց հորը պահում է խոհանոցում և թույլ չի տալիս, մանավանդ հյուր ունեցած ժամանակ, մտնել իր սենյակները կամ երևալ հյուրերին: Մի անգամ ընկերներից մինը, անակնկալ կերպով տեսնելով այդ օտարականին, հարցնում է որդուն՝ իմանալու նրա ով լինելը, որդին պատասխանում է, որ իրենց Աշտարակի տան ծառան է:
Հիմա գանք Աղայանին: Սա վերոհիշյալ թվականներին նույնպես ապրում էր Ալեքսանդրապոլում՝ որպես Արղության դպրոցի տեսուչ: Իր հորը գյուղից բերելով քաղաք՝ երկար ժամանակ պահում էր մոտը, տանը հյուր ունեցած ժամանակ հայրը սեղանի գլխին էր լինում նստած, բարեկամների մոտ հյուր գնալիս նրա հորը կնստացնեին, նույնպես սեղանի գլխին: Երբ Աղայանը բաղնիք էր գնում, հորն էլ հետն էր տանում, իր ձեռքով լողացնում, դուրս հանում բաղնիքից ու ապա ինքը լողանում: Ամբողջ Ալեքսանդրապոլը ճանաչում էր այդ դուրեկան, վայելչակազմ և ալեզարդ ծերունուն, հարգում և պատվում էր որպես «Աղայանի հորը»:
1876 թվականն էր՝ ամառվա սկզբին. Աղայանը Ալեքսանդրապոլից եկավ Ջալալօղլի, իջևանեց ինձ մոտ, այնտեղից ձիով միասին դուրս եկանք դեպի Թիֆլիս. նա գնում էր հանգուցյալ Աբգար Հովհաննիսյանի հրավերով նրա սկսած «Փորձ» ամսագրին աշխատակցելու: Մեր ճանապարհի վրա էր Բոլնիս-Խաչեն գյուղը, ուր էր Աղայանի հայրական տունը: Հասանք այնտեղ, ձիերից իջնելուն պես Աղայանը ներս մտավ և շեմքի վրա մորը տեսավ թե չէ, վրա հասավ, փաթաթվեց նրան, գրկեց, գրկախառնվեց, համբուրում է, համբուրում, էլ բաց չի թողնում, խեղճ մայրը՝ մի պառավ, ամոթխած գեղջկուհի, որ օտարականին տեսնելով քնթկալով քիթ ու բերանն էր ծածկում, իմ ներկայությունից ամաչելով՝ ուզում էր դուրս պրծնել որդու գրկից, բայց այն ուժեղ կռների միջից նա կարո՞ղ էր արդյոք պոկ գալ: Խեղճ կինը, ճարը կտրած, դառնալով դեպի ինձ, ասաց. «Էլի էն գիժ Ղազարոսն ա»: Ես ասի՝ մայրիկ, մարդը թեկուզ 60 տարեկան դառնա, իր մորը տեսնելիս էլի երեխա կդառնա և էլ իր գժությունը կանի, քեզ մոտ էլ խոմ վարժապետություն ու փիլիսոփայություն անելու չի: Մի օր, թե ավելին մնացինք Խաչենում, նա իր բոլոր բարեկամներին, ազգականներին այցելություններ արեց, կշտացավ, հետո դուրս եկանք Թիֆլիս:
Հիմա գանք Աղայանին: Սա վերոհիշյալ թվականներին նույնպես ապրում էր Ալեքսանդրապոլում՝ որպես Արղության դպրոցի տեսուչ: Իր հորը գյուղից բերելով քաղաք՝ երկար ժամանակ պահում էր մոտը, տանը հյուր ունեցած ժամանակ հայրը սեղանի գլխին էր լինում նստած, բարեկամների մոտ հյուր գնալիս նրա հորը կնստացնեին, նույնպես սեղանի գլխին: Երբ Աղայանը բաղնիք էր գնում, հորն էլ հետն էր տանում, իր ձեռքով լողացնում, դուրս հանում բաղնիքից ու ապա ինքը լողանում: Ամբողջ Ալեքսանդրապոլը ճանաչում էր այդ դուրեկան, վայելչակազմ և ալեզարդ ծերունուն, հարգում և պատվում էր որպես «Աղայանի հորը»:
1876 թվականն էր՝ ամառվա սկզբին. Աղայանը Ալեքսանդրապոլից եկավ Ջալալօղլի, իջևանեց ինձ մոտ, այնտեղից ձիով միասին դուրս եկանք դեպի Թիֆլիս. նա գնում էր հանգուցյալ Աբգար Հովհաննիսյանի հրավերով նրա սկսած «Փորձ» ամսագրին աշխատակցելու: Մեր ճանապարհի վրա էր Բոլնիս-Խաչեն գյուղը, ուր էր Աղայանի հայրական տունը: Հասանք այնտեղ, ձիերից իջնելուն պես Աղայանը ներս մտավ և շեմքի վրա մորը տեսավ թե չէ, վրա հասավ, փաթաթվեց նրան, գրկեց, գրկախառնվեց, համբուրում է, համբուրում, էլ բաց չի թողնում, խեղճ մայրը՝ մի պառավ, ամոթխած գեղջկուհի, որ օտարականին տեսնելով քնթկալով քիթ ու բերանն էր ծածկում, իմ ներկայությունից ամաչելով՝ ուզում էր դուրս պրծնել որդու գրկից, բայց այն ուժեղ կռների միջից նա կարո՞ղ էր արդյոք պոկ գալ: Խեղճ կինը, ճարը կտրած, դառնալով դեպի ինձ, ասաց. «Էլի էն գիժ Ղազարոսն ա»: Ես ասի՝ մայրիկ, մարդը թեկուզ 60 տարեկան դառնա, իր մորը տեսնելիս էլի երեխա կդառնա և էլ իր գժությունը կանի, քեզ մոտ էլ խոմ վարժապետություն ու փիլիսոփայություն անելու չի: Մի օր, թե ավելին մնացինք Խաչենում, նա իր բոլոր բարեկամներին, ազգականներին այցելություններ արեց, կշտացավ, հետո դուրս եկանք Թիֆլիս:
суббота, 28 февраля 2015 г.
Հովհաննես Թումանյան. Մայրը
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
- Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
Հովհաննես Թումանյան.Փարվանա
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:
Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Էն սիրունին տիրանա:
Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:
— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Խընդրում կըրկին ու կըրկին:
— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
Ասավ աղջիկն, իրար անցան
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
Նըրանք չըկան ու չըկան…
— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:
— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Լուսանում է… ու չըկա:
— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…
Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…
Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
пятница, 20 февраля 2015 г.
Հովհաննես Թումանյան քառյակներ
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
четверг, 19 февраля 2015 г.
Ճամփորդություն դեպի՝ Խնկո ապոր անվան գրադարան
Մենք այսօր ընկեր Մարիի և մի խումբ երեխաների հետ ճամփորդեցինք Խնկո ապոր անվան գրադարան: Մենք հեքիաթներ էին սովորել <<հեքիաթներ հեռախոսից>> գրքից և այնտեղ ներկայացրել էինք: Մենք այնտեղ գրանցվեցինք, որպեսզի գրքեր վերցնենք: Նաև մեզ նվեր տվեցին <<հեքիաթներ հեռախոսից>> գիրքը: Մենք այսօր շատ հոգնած, բայց զվարճալի օր ունեցանք:
четверг, 5 февраля 2015 г.
ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ
Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում...
Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական...
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում...
Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական...
вторник, 3 февраля 2015 г.
пятница, 16 января 2015 г.
Թանգարաններ
Հայաստանի պատմության պետական թանգարան
Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից
Գաֆեսճէան թանգարան-հիմնադրամ
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան
Հայաստանի ժողովրդական Արվեստի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարան
Երևանի ժամանակակից Արվեստի թանգարան
Մայր Հայկական ռազմական թանգարան
Եղիշե Չարենցի անվան գրականության և Արվեստի թանգարան
Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից
- Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:
Գաֆեսճէան թանգարան-հիմնադրամ
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան
Հայաստանի ժողովրդական Արվեստի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարան
Երևանի ժամանակակից Արվեստի թանգարան
Մայր Հայկական ռազմական թանգարան
Եղիշե Չարենցի անվան գրականության և Արվեստի թանգարան
Մխիթար Սեբաստացի
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):
Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:
четверг, 15 января 2015 г.
A girl
One day, a girl decided to give her a rose on his mother's birthday. She left the house and went to the flower shop she bought a rose and went into the house, she saw that his mother had been awakened by her mother came up and congratulated him on his birthday gave a rose. She thanks head and kissed her.
среда, 14 января 2015 г.
Աղջիկը անտառում
Կար-չկար մի աղջիկ կար: Մի օր նա որոշեց գնալ անտառ սունկ հավաքելու, ճիշտ է նա վախենում էր, բայց գնում էր: Հասնելով անտառ նա հանդիպում է մի տնակի մտածում է մտնի ներս, թե չմտնի, որոշում է չմտնի քանի որ այնտեղ կարող է կենդանի ապրելիս լինի, իսկ նա անտառի կենդանիներից վախենում էր, բայց այդտեղ մի հիվանդ տատիկ է ապրելիս լինում: Վերջապես նա բացում է տնակի և տեսնում հիվանդ պառկած տատիկին, ով չեր կարողանում շարժվել, նա խղճում է տատիկին և մտնում ներս: Նա մնում է այդ տնակում այնքան ժամանակ մինչև նրան խնամում է և տատիկը լավանում է: Աղջիկը շատ է ուրախան, որ բարի գործ է արել, բուժել է ծեր տատիկին:
Ձմեռ
Ձմեռ էր: Անտառում կենդանիները ցրտից իրենց բներն էին մտել: Քաղաքում և գյուղերում մարդիկ դուռ ու պատուհան փակել էին և իրենց համար ապրում էին: Ցուրտ էր: Կենդանիները և մարդիկ սպասում էին թե երբ էր ձյուն գալու, բայց արդեն ձմեռվա վերջին ամիսն էր: Մի առավոտյան մարդիկ և կենդանիները արթնացան և ինչ տեսան, ձյուն էր գալիս, բայց այդ ձյունը իսկական չեր, որովհետև նա եկած չեկած հալվեց: Մարդիկ և կենդանիները կրկին մտան իրենց բները և տները:
Подписаться на:
Сообщения (Atom)