Ամբողջ գիշեր հսկայական տանը միպատուհան էր լուսավորվում։Պատուհանի ետևում մի հեքիաթասացէր ապրում (ոմանք նրան պոետ էինանվանում)։ Նա հեքիաթներ էր գրումու նվիրում մարդկանց, քանի որառանց հեքիաթների մարդկանցդժվար է ապրելը..
Նրա սեղանին շատ գունավորմատիտներ կային: Վախենալուհեքիաթները նա գրում էր սևմատիտով, իսկ ուրախ հեքիաթներգրելու համար օգտագործում էրկարմիր, դեղին, կանաչ, սպիտակմատիտներ: Բայց մի անգամ…չար ուհիմար մեկը գողացավ բոլորմատիտները: Նա հեքիաթասացինթողեց միայն սև ու սպիտակմատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտըգրել»:
Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ,հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրսեկավ տնից:
Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում`անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչութաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգկանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտըարծաթամոխրագույն է, հորիզոնը բաց լաջվարդ է, իսկտանիքները մաքուր են` կղմինդրե կարմիր:
Նա ժպտաց, հավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:
Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:
Հերոսը գրում էր էր հեքիաթներ, սև մատիտներով գրում էր վախենալու , իսկ ուրախ հեքիաթներ գրելու համարօգտագործում էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ , մի չար մարդ գողացավ իր մատիտները , թողեց միայն սև և սպիտակ գույնները , որպեսզի նա չար դառնար : Հեքիաթասացը եկավ և տեսավ, որ իր մատիտները չկան, սեղանը դադարկ է : Բայց հերոսը դուրս եկավ , և տեսավ այդ գույները հավաքեց և նորից սկսեց գրել ուրախ հեքիաթներ: